Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում «Հայաքվեի» կողմից բարձրաձայնված հարցերը՝ նշված է Կայա Կալլասի գրասենյակի պատասխանում

Հոկտեմբեր 14,2026 17:37 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի գրասենյակից ստացել է արձագանք՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական վարույթի վերաբերյալ «ՀայաՔվեի» և պաշտպանական թիմի կողմից օգոստոսին բարձրացված մտահոգությունների կապակցությամբ։

Հոկտեմբերի 13-ով թվագրված պաշտոնական նամակում Կայա Կալլասի անունից հայտնում են, որ ԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում «Հայաքվեի» բարձրացրած հարցերը՝ ընդգծելով օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների կարևորությունը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստան – ԵՄ գործընկերության շրջանակում։

«Հայաքվե»-ն շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել Հայաստանում իրավունքի գերակայության և արդար դատաքննության երաշխիքների ապահովման վերաբերյալ իր մտահոգությունները՝ դրանք հասցնելով միջազգային գործընկերներին։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031