Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

Հոկտեմբեր 14,2026 18:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ:

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը պատրաստվում է արգելված իրեր փոխանցել ազատազրկված անձանց։

Հոկտեմբերի 12-ին տարածքային բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում անվտանգության ապահովման բաժնի ծառայողն իր անձնական ավտոմեքենայից ինքնակամ հանձնել է պոլիէթիլենային տոպրակ, որում առկա է եղել երկու բջջային հեռախոս։

Անվտանգության ապահովման բաժնի ծառայողը հայտարարել է, որ տվյալ հեռախոսները ցանկացել է փոխանցել ազատազրկված անձանց։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

ՀՀ քրեակատարողական ծառայության 

Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031