Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը 57 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի կոչումը։
Գյումրեցի մարզուհին հավասարը չի ունեցել ոչ միայն երկամարտում՝ ցույց տալով 202 կգ արդյունք, այլեւ պոկում՝ 90 կգ եւ հրում՝ 112 կգ, վարժություններում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































