Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույց. «Գեղարդ»

Հոկտեմբեր 15,2026 15:56 Share
Աջակցեք aravot.am-ին

2019 թվականի փետրվարին Ադրբեջանի դեսպանատան կողմից Թեհրանում կազմակերպվէլ էր լուսանկարչական ցուցահանդես։ Այն իբր նվիրված էր «Խոջալուի ցեղասպանություն» հորինվածքին։ Ինչո՞ւ հորինվածք։

Ցուցահանդեսին Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարը ցուցադրվել էր որպես Խոջալուի հորինված ցեղասպանության վկայություն։ Այո՛, ճի՛շտ լսեցիք։

Լուսանկարի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն իրականում պատկերում է Հայոց ցեղասպանության տարիներին հայերի բռնի տեղահանությունը դեպի Սիրիայի Հալեպ քաղաք։ Ավելին՝ լուսանկարի բնօրինակը պահպանվում է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հավաքածուում։

Ըստ էության՝ մտացածին «ցեղասպանության» այսպես կոչված ապացույցների սակավության պատճառով ադրբեջանական կողմը ստիպված է եղել դիմել նման նենգ քայլի՝ նպատակ հետապնդելով մոլորեցնել միջազգային հանրությանը։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել