Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը ճիշտ է համարում «3+3» առաջիկա հանդիպումն անցկացնել Բաքվում, հաջորդը՝ Երևանում

Հոկտեմբեր 15,2026 17:36 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». Ռուսաստանը համարում է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ես կհիշատակեի Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած ձևաչափը՝ դա «3+3» ձևաչափն է՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան և Ռուսաստան, Թուրքիա, Իրան: Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, և այժմ սպասում ենք, թե երբ կպայմանավորվեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ ով է հաջորդը ընդունելու այդ խմբի արտաքին գործերի նախարարների հանդիպումը», – ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Լավրովը՝ շարունակելով. – «Կարծում եմ՝ կարելի է առաջիկա հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հետո հաջորդը՝ Երևանում: Դա ճիշտ կլիներ»:

«Ինչու եմ հիշատակում այդ ձևաչափը՝ այն իրոք համընդգրկուն է, նվիրված չէ ինչ-որ կոնկրետ նախագծի, որը նախատեսվում է իրականացնել ընդհանուր տարածաշրջանային համատեքստից դուրս, այդ իսկ պատճառով՝ Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափը մենք ակտիվորեն սատարում ենք», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, ով այսօր Բաքվում մասնակցել է Ասիայում Փոխգործողության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության գագաթնաժողովին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել