«Հետք». Հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հանրապետություն», «Նոր դարաշրջան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
ՔՊ-ի ցուցակն այս ընտրություններում գլխավորում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։
«Հետքի» ընթերցողներից մեկի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 13-ին Հուսիկ Սահակյանը Շատին բնակավայրի դպրոցում հանդիպում է ունեցել ուսուցիչների հետ։
Մենք զրուցեցինք ուսուցիչներից մեկի հետ, որը հաստատեց տեղեկությունը։ Ուսուցիչը, ով չցանկացավ՝ իր անունը նշվի հոդվածում, պատմեց, որ դպրոցի ողջ անձնակազմին հրահանգել են մնալ դասերից հետո, քանի որ մարզպետը պետք է գա հանդիպման։ Բայց ավելի ուշ պարզվել է, որ հանդիպումը կազմակերպվել է Հուսիկ Սահակյանի համար։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































