Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի ՖԲ էջից.
Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ կապանցիներ,
Ես՝ Գևորգ Ռազմիկի Փարսյանս, որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին։
Հավատարիմ մնալով մեր սկզբունքներին և արժեքներին՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին գլխավորելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը:
Կարդացեք նաև
Այս առաջադրումն ինքնանպատակ քայլ չէ, այլ արդեն իրականացված ծրագրերի շարունակականությունն ապահովելու, սկսածը ավարտին հասցնելու և զարգացման ներկա ընթացքը չընդհատելու անհրաժեշտությունից բխող որոշում։
Այս բարդ, բայց և արդյունավետ տարիների փորձի ու գիտելիքների շնորհիվ է, որ հստակ պատկերացնում եմ Կապան համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման ուղիները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ունեմ ապագայի իրատեսական տեսլական, և գիտեմ, թե որ ուղղությամբ և ինչ քայլերով պետք է առաջ շարժվենք։
Հայրենակիցներիս վստահությունն ինձ համար մեծ պատասխանատվություն է, որը ստանձնել եմ գիտակցաբար և, ինչպես միշտ, պատրաստ եմ արդարացնել ամենօրյա հետևողական աշխատանքով, տեսանելի գործով և շոշափելի արդյունքներով։
Մենք ունենք կամք, բավարար ուժ և մեծ ցանկություն՝ է՛լ ավելին անելու մեր բնակիչների և Կապան համայնքի համար։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ



















































