Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ստեղծել մինչև 4 տարին լրացած երեխաների տվյալների բանկը

Հոկտեմբեր 16,2026 13:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Սինգապուրը, որն այսօր համարվում է ամենաինտելեկտուալ երկիրը և ունի կրթության առաջնակարգ հզոր բազա, իր ամբողջ կրթական համակարգի բնական գիտությունների ծրագրերը վերցրել էր ՍՍՀՄ-ի կրթական համակարգից: Իսկ անկախացած ՀՀ -ն այդ ծրագրերից հրաժարվեց ու ոտնատակ տվեց։

Այս աշխատանքում առաջադրվում է կրթական համակարգի իրականացման «էտապային և ֆիլտրման» կրթական նոր մեխանիզմը։ Առաջարկվում է կրթական սիստեմը իրականացնել ունիֆիկացված ու մասնա­գի­տացված համատեղ ռեժիմում։

Մինչև 4 տարեկան երեխաների ուսումնասիրությունը ունի ունիֆիկացված մոտեցում։

4-7 տարեկան, 7-11 տարեկան, 11-14 տարեկան երեխաների կրթական ռեժիմը ունիֆի­կացված է և մասնագիտացված տարբեր տոկոսային հարաբերակցությամբ։

14-17 տարեկան երեխաների կրթական ռեժիմը հիմնականում կրում է մասնագիտական բնույթ (80%)։ Մինչև 14-տարին լրանալը երեխայի հետ պետք է աշխատեն բժիշկ-հոգեբանը և հոգեբան-մանկավարժը։  Իսկ 11-ից բարձր՝ հոգեբան մանկավարժը և մասնագետ մանկ­ա­վարժը։ Բոլոր տարիքի երեխաների համար պետք է ամեն օր անցկացնել ծրագրային ֆի­զիկական վարժություններ։ 7 տարեկանից սկսված երեխաներին պետք է ամենօրյա ռեժիմով սովորեցնել ռազմագիտության պարզագույն էլեմենտները, անհատական և մասսայական պաշտպանության ձևերը, հայրենիքի պաշտպանության, հայրենասիրության անհրաժեշ­տու­թյունը ու մոտիվացիան։

Պետք է ստեղծել մինչև 4 տարին լրացած երեխաների տվյալների բանկը։ Այդտեղ պետք է արձանագրվի երեխայի առողջության վերաբերյալ որակական սպեցիֆիկ պարամետրերը, խրոնոգրաֆիկ դիագրամաները։ Սկսած 2-րդ էտապի ավարտից, իրականացվում է երեխաների 1-ին մոտա­վո­րությամբ, ըստ որակական  ցուցանիշների, դասակարգման պրոցեդուրան, ծնողների ակ­տիվ մասնակցությամբ։

Այն երեխաներն ու ծնողները, ովքեր կորոշեն իրենց երեխային ուղարկել ռազմական թեքումով կադետական դպրոցներ, կստանան բարձր ֆինանսական օժանդակություն, իսկ դպրոցների բալը կհասնի 1 կադետին հասնող բալի կրկնակի համարժեք միավոր։ Անալոգ մոտեցում կցուցաբերվի նաև ավարտական 14 և 17 տարեկանների պարագայում։

Բոլոր մանկատները, սոցիալապես անապահով բազմանդամ ընտանիքի երեխաները, դժվար դաստիարակվող երեխաները, անչափահաս դատապարտյալները պետք է կենտրոնացվեն սահմանային զոնային մոտիկ գյուղերի ռազմաուսումնական պոլիգոններում, կադետային դպրոցներում։

Օսմանյան Թուրքիայում հայ տղա երեխաներից հայի նկատմամբ ոխակալ ենիչերներ էին սարքում, իսկ մենք պարտավոր ենք հայ երեխաներից հայրենիքին նվիրյալ զինվորներ կերտել։ Բոլոր դպրոցներում օրվա 1 կամ 2 ժամը պետք է  տրամադրվի ռազմագիտությանը և քաղպաշտպանությանը, ֆիզկուլտուրային, իսկ շաբաթ օրը ռազմական վարժանքներին, ռազմական խաղերին, մերձակա, սահմանամերձ գոտում արշավանքների։

Բոլորը, թե՛ տղաները, թե՛ աղջիկները պարտադիր պետք է ծառայեն բանակում, ինչպես Իսրայելում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Հարավային Կորեայում է։

Հայ ընտանիքում ծնված երեխան  ոչ ծնողի սեփականությունն է, ոչ էլ ՀՀ պետու­թյան։ Նա ՀՀ քաղաքացի է, որի ճակատագրով սոցիալական ապահովության, կյանքի որակի բարձրացման վերաբերյալ պետք է մտածեն և օժանդակեն թե՛ ծնողները, թե՛ պետությունը համատեղ։ Ուստի, կախված առողջական, սոցիալական խնդիրներից, ծառայությունը կարող է իրականացվել խիստ, ստացիոնար ու մեղմ ռեժիմներում։

…Կրթական համակարգի նպատակն է ապահովել բարձր առաջադիմություն, ձևավորել կիրթ, բարեկիրթ, քաղաքակիրթ, սիստեմային մտածող ու բանիմաց, բարոյահոգեբանական բարձր արժանիքներով, հայրենանվեր հայ անհատներ, որոնք կրթական համակարգի շնորհիվ մասնագիտական առումով գտնում են իրենց տեղը և դերը ռեալ կյանքում, դառնում են ծնողների, իրենց ընտանիքների, հարազատների, շրջապատի, աշխատանքային կոլեկ­տի­վի, պետության, Հայրենիքի նկատմամբ պոզիտիվ, ազդեցիկ, պրոգրեսիվ դինամիկայով օժտված անհատ միավորներ, բջիջներ, որոնք կյանքի բոլոր դիսկրետացված էտապներում ունեն բարձր արդյունավետություն, ՕԳԳ, որով  բնականաբար  բարձրացնում են ՀՀ պե­տու­թյան հզորությունը ու ռազմական պաշտպանվածությունը և միաժամանակ նրանք հիմք են ստեղծում իրենց կարիերայի դինամիկ աճին։

Դպրոցի նպատակն է հսկել և կառավարել ամեն մի հայ երեխայի որակական ցուցանիշները և նրան դարձնել Հայ ազգի, Հայկական պետության համար մաքսիմալ արդյու­նավետ, բարձր ՕԳԳ-ով օժտված  անձնավորություն, անվեհեր զինվոր։

Այս աշխատանքում խրախուսվում է հնարավոր ծավալներով ռազմական ծրագրերի, մոդելների, մեխանիզմների ու ալգորիթմների ներդրումը կրթական, ուսումնա­կան համակարգում։ Այս պարագայում՝  պատերազմի, հաշմանդամներին, պահեստային զինվորականներին պարտադիր պետք է ընդգրկել այս կրթական ծրագրի մեջ։

Դիտարկենք  կրթական ռացիոնալ կառավարման համակարգի կոնստրուկտիվ նպատակային խնդիրները,  առանցքային սկզբունքները, նախապայմանները։

  • ՀՀ-ում կրթական համակարգի ծրագրային առանցքային սկզբունքները, նպատակային խնդիրները պետք է համապատասխանեցնել, ՀՀ սահմանադրության, ՀՀ պետության ստրատեգիական նպատա­կային խնդիրների հետ:
  • ՀՀ պետությունը պետք է դարձնել անառիկ ամրոց, իսկ կրթական համակարգը անպայմանորեն պետք է ձևավորի ու ստեղծի անհրաժեշտ սերունդ, կադրեր, որոնք կկառուցեն այդ ամրոցը և կպահպանեն ՀՀ պետությունը արյունարբու ու գենոցիդալ թշնամի հարևաններից:
  • Կրթական համակարգը լիովին պետք է դնել ռազմական ռելսերի վրա:
  • Ռազմագիտական, քաղպաշտպանության, ֆիզկուլտուրա առարկաները պետք է դպրո­ցում դարձնել առանցքային: Տղաները և աղջիկները, առանց բացառության, պետք է լիար­ժեք 1-ին մոտավորությամբ տիրապետեն ռազմական տարրական դրույթներին, հնարք­ներին և քաղպաշտպանության էլեմենտներին։

(շարունակելի)

Հրայր ԽԱՌԱՏՅԱՆ

տեխ.գիտ.թեկնածու, թոշակառու

«Առավոտ» օրաթերթ
15.10.2026

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով և փաստագրական չէ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել