Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին ճեպազրույցում լրագրողներին ասաց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները շարունակվում են կարգավորման ուղղությամբ։ «Գործընթացը սկսվել էր 2022 թ. հունվարից, իսկ 2026 թ. մարտից այն նոր թափ է ստացել «Թուրքական ավիաուղիների» չվերթների շնորհիվ»,- ասաց Յումաքլին։
Նրա ձևակերպմամբ, Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահի հանդիպումները շարունակվում են, որպեսզի կարգավորումը բարձրացվի էլ ավելի բարձր մակարդակի։ Նա նաև հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովել, ինչը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար։
Թուրք նախարարը ասաց, որ անչափ կարևորում է COP-17-ում հնչած ուղերձները՝ հույս հայտնելով, որ երկրների առաջնորդները ականջալուր կլինեն դրանց։ Հիշեցրեց, որ առաջիկայում Անթալիայում ևս նմանօրինակ միջոցառում կկայանա, որտեղից նույնպես կարևոր ուղերձներ կհղվեն ամբողջ աշխարհին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































