Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստաս Մավրիդեսի հետ քննարկեցինք հայ և կիպրացի ժողովուրդներին հուզող տարբեր հարցեր. Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 16,2026 15:43 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը

Բրյուսել աշխատանքային այցի ավարտին հանդիպել եմ Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի հետ։

Պարոն Մավրիդեսը մեր ժողովրդի մեծ բարեկամն է, խորհրդարանում մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել մեզ վերաբերող նախագծերի կյանքի կոչմանը։ Նա ամիսներ առաջ Եվրոպական խորհրդարանում նախաձեռնել էր Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման գործում Եվրոպական միության ներգրավվածության մերձեցման վերաբերյալ միջազգային խորհրդաժողով։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք հայ և կիպրացի ժողովուրդներին հուզող տարբեր հարցեր: Զրուցակցիս ներկայացրեցի Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու մեր գնահատականները, ինչպես նաև երկրի արտաքին մարտահրավերները։ Հանդիպման ավարտին պարոն Մավրիդեսին հրավիրեցի Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և հետագա համատեղ աշխատանքները ծրագրելու համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031