Լրահոս
Օրվա լրահոսը

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

Հոկտեմբեր 16,2026 16:26 Share
Աջակցեք aravot.am-ին

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համանքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 14-ին և 17-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի և Աչաջուր համայնքի Մշակույթի տան տարածքում գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով։

Հայցի քննության ընթացքում կնքվել են հաշտության համաձայնություններ, որոնք Դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի վճռով հաստատվել են:

Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնություններով՝ Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան տարածքում գտնվող՝ 21.28 քմ մակերեսով անշարժ գույքերը՝ դրանց զբաղեցրած՝ համապատասխանաբար 0.111 և 0.11979 հա հողամասերի բաժնեմասերով, որոնց նկատմամբ կգրանցվի համայնքի սեփականության իրավունքը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031