Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարող է սահմանափակ հասանելիություն ունեցող երկրից վերածվել լոգիստիկ և տնտեսական հանգույցի. փոխնախարար

Հոկտեմբեր 16,2026 18:25 Share
Աջակցեք aravot.am-ին

«Այս տարի աննախադեպ միջազգային ներկայացվածություն ունենք, ինչը Հայաստանը ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում, և նոր համագործակցության ուղղություններ են ի հայտ գալիս»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ հանքարդյունաբերության երրորդ ֆորումի մասնակից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը։
Փոխնախարարի խոսքով՝ հանքարդյունաբերությունը կառավարության և պետության ռազմավարական ուղղություններից է։

«Կառավարության հնգամյա ծրագրում հանքարդյունաբերության վերաբերյալ նախաձեռնություններ կան, որոնք ոլորտում էական փոփոխություններ կմտցնեն, ավելի կբարձրացնեն ներդրումային գրավչությունը և ավելի հստակ կսահմանեն ընկերությունների ու պետության խաղի կանոնները՝ ոլորտի բոլոր մասնակիցների համար»,- նշեց Վարդանյանը։

Նա ասաց, որ խաղաղության նախաստորագրված համաձայնագրից հետո Հայաստանի համար լուրջ հեռանկարներ են բացվել, և երկիրը կարող է այդ արժեշղթայում կարևոր դեր զբաղեցնել։ Նրա խոսքով՝ Հայաստանն ունի բնական հարուստ պաշարներ, և ստեղծվել են նպաստավոր պայմաններ՝ հանքային ներուժը կիրառելու և նոր ներդրումներ ներգրավելու համար։

Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը կարող է սահմանափակ հասանելիություն ունեցող երկրից վերածվել լոգիստիկ և տնտեսական հանգույցի։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031