Լրահոս
Օրվա լրահոսը

Խցանված արդարադատություն․ տնային կալանքի տակ գտնվող Խաչիկ Գալստյանի հայտարարությունը

Հոկտեմբեր 16,2026 19:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է Խաչիկ Գալստյանի հայտարարությունը՝ տնային կալանքից։

«Խցանված արդարադատություն

Երեկ Հայաստանում COP17-ի շրջանակներում մեկնարկել էր առաջնորդների գագաթնաժողովը։

Բնականաբար, այնտեղ էր ՀՀ իշխանական էլիտայի ողջ գագաթնագլուխը՝ գործադիրից մինչև օրենսդիր ու դատական իշխանության ներկայացուցիչներ։ Երկրում օդը կանգ էր առել, ամենուր խցանումներ, խափանումներ։

Այդ օրը քննվում էր նաև իմ խափանման միջոցի փոփոխության հարցը։ Դատավորը կես ժամով հեռացավ որոշում կայացնելու ու անհայտացավ անորոշ ժամկետով։ Հիշեցնում եմ, իշխանությունը խառն էր, զանգերը, երևի թե, մնում էին անպատասխան, ՍՄՍ-ները տեղ չէին հասնում, քաղաքում խցանումներ էին։

Այսօր վերջապես հրապարակվեց դատարանի որոշումը։ Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով։ Երևի ՍՄՍ-ը տեղ էր հասել։

Հայրենիքի, խղճի ու հավատի կալանավոր՝ պրոֆեսոր Խաչիկ ջան»,- մեջբերել է Բաբայանը՝ նշելով, որ տնային կալանքի այս երկարացումը զավեշտ էր, հավանաբար ուղիղ եթերով կպատմի դրա մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031