Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

Հոկտեմբեր 16,2026 20:25 Share
Աջակցեք aravot.am-ին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վիլ ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և Կոտայքի մարզ, ք․ Հրազդան, Ֆիդայինների 71 հասցեում գործող միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– արտադրական շինության բնական և մեխանիկական օդափոխության միջոցն երի քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ չեն տվել խուսափել սննդամթերքի աղտոտումից,

– արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,

– առաստաղն ապահով չի եղել, որպեսզի կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է միրգ-բանջարեղենի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031