Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Հոկտեմբեր 16,2026 22:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Յուլյա Վարդանյանին պատկանող և Տավուշի մարզ, Դիլիջան քաղաք, Կալինինի 3/16 հասցեում գործող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում իրականացված զննման շրջանակներում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք թարխունի համով», «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակ ների նմուշները «ՄԱՄՔ» և «Խմոր/բորբ (գումարային)» ցուցանիշներով չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք թարխունի համով», «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակների, արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

—

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031