«ԱԺ-ն ունի այնպիսի պարտականություններ, որոնք չի իրականացնում տարիներ շարունակ։ Չենք կարողացել տարիներ շարունակ ընդունել տալ այնպիսի օրենք, ինչպիսին է անհայտ կորածների մասին օրենքը։ Մենք չունենք անհայտ կորածների մասին օրենք։ Իսրայելն ունի «genocide survivers» կարգավիճակ, մենք չունենք։ Մենք տարիներ շարունակ ուզում ենք, որ ԱԺ-ն ընդունի մի որոշում, մի նախաձեռնություն, որով Ադրբեջանը կճանաչվի ցեղասպան պետություն»,- «Ազատություն, արդարություն և վերահամարկում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Ըստ նրա՝ այսպիսի նախաձեռնություն ունենալը չի խանգարում խաղաղության գործընթացին․ «Եթե խաղաղություն եք անում, ոչ մի բան չի խանգարում, արեք, բայց ցեղասպանական գործողությունները չունեն ժամկետ։ Ցավոք, մենք չունենք այդպիսի նախաձեռնություն ԱԺ-ից։ Երբ ասում ենք իշխանություն, չմոռանանք՝ ԱԺ-ն նույնպես իշխանություն է․ այդտեղ անգամ ընդդիմության կողմից ոչ թե հատվածական հնչեցնելը, այլև հետևողական աշխատանքն էական ազդեցություն կունենա այդ մարդկանց վրա, որ իրենք ունենան կարգավիճակ»։
LIBERTAS միջազգային համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































