Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ ի՞նչ բացասական քաղաքական, դիվանագիտական զարգացումներ եղան, որ Շվեյցարիան վերանայեց իր մոտեցումը»․ Սիրանուշ Սահակյանը՝ ՀՀ-ի անունից ՀՀ քաղաքացիներին Բաքվում տեսակցելու դիմումի առիթով

Հոկտեմբեր 16,2026 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

«Բոլոր պաշտոնական հաղորդագրություններում տեսնում ենք վերացականություն, ինչը զրկում է մեզ՝ բոլորիս, ստուգելու հնարավորությունից»,- «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի փաստմանը՝ ասացիք, որ ՀՀ-ն հյուպատոսական ծառայության համար դիմել է ինչ-որ պետությունների, և հարցին՝ այդ ո՞ր պետություններին է դիմել, և նաև Ձեր խոսքից հասկանալի էր, որ զարմացած եք, որ Շվեյցարիայի մոտ փոփոխություն է եղել, արդյոք տեղեկատվությանը տիրապետո՞ւմ եք, որ դիմել են և մերժվել են, թե՞ ենթադրում եք, որ մերժում է եղել, «Ազատություն, արդարություն և վերահամարկում» խորագրով LIBERTAS միջազգային համաժողովի ժամանակ այսպես պատասխանեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Այնուհետև մանրամասնեց․ «Շվեյցարիայի պարագայում գործում է՝ եթե-ապա մոտեցումը։ Այսինքն՝ եթե մենք դիմել ենք, և մեզ տվել է դրական պատասխան, և հիմա ՀՀ իշխանությունները ենթադրաբար կարող էին դիմած լինել, և պատասխանում փոփոխություն կա, ապա այո, քաղաքացիական հասարակությանը հետաքրքրելու է, թե ինչ բացասական քաղաքական, դիվանագիտական զարգացումներ եղան, որ Շվեյցարիան վերանայեց իր մոտեցումը։ Շվեյցարիան հատուկ մոտեցում ունի, նաև երկխոսության հարթակ է ձևավորում Արցախի ներկայացուցիչների հետ քննարկումների համար»։

Սիրանուշ Սահակյանը կարծում է՝ տակտիկական առումով կոնկրետացում չկա․ «Եթե մի տեղեկատվություն ստույգ, կոնկրետ է, ունի ստուգելիության աստիճան։ Եթե մեզ ասեն՝ դիմել ենք Շվեյցարիային, պատասխան չկա, հստակ հասարակական կառույցները, իրավապաշտպանները կփորձեն կամ աջակցել, որ դրական որոշում կայացվի, կամ գոնե պարզաբանում ստանալ, թե որն է պատճառը, որ հրաժարվում են մարդասիրական առաքելություն իրականացնելուց»։

LIBERTAS միջազգային համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել