Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային ռեսուրսները պետք է ծառայեն հանրային, ոչ թե կուսակցական շահերին. «Ականատես»

Հոկտեմբեր 16,2026 23:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Ականատեսի օրագիր N 3

Համայնքային մանկապարտեզների հնարավոր օգտագործումը կուսակցական քարոզչության նպատակներով

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել Արաքս համայնքի երկու մանկապարտեզների տարածքները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական միջոցառումների կազմակերպմանն աջակցելու նպատակով օգտագործելու վերաբերյալ։

Արաքս բնակավայրում առաքելությունն արձանագրել է, որ հոկտեմբերի 3-ին ոչ աշխատանքային օրը մանկապարտեզի տնօրենը բացել է հաստատությունը, որտեղ ՔՊ-ի քարոզչական քայլերթի մասնակիցները ժամանակավորապես թողել են իրենց անձնական իրերը՝ միջոցառումից հետո դրանք վերցնելու նպատակով։

Գրիբոյեդով բնակավայրում, ըստ առաքելությանը փոխանցված տեղեկությունների, հոկտեմբերի 11-ին ոչ աշխատանքային օրը բացվել է համայնքային ենթակայության «Գրիբոյեդովի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը։ Հաստատության խոհանոցն ու ճաշասենյակն օգտագործվել են ՔՊ-ի քարոզչական միջոցառման մասնակիցների համար նախատեսված հյուրասիրության նախապատրաստման նպատակով։

Հաղորդվել է նաև, որ քարոզչական հավաքին ներկա են եղել մանկապարտեզի ամբողջ անձնակազմը և դպրոցի ուսուցիչներ։

«Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգիչ է համարում համայնքային ենթակայության հաստատությունների տարածքները և ռեսուրսները կուսակցական քարոզչության կազմակերպմանը ծառայեցնելու վերաբերյալ տեղեկությունները։

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված է նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսների օգտագործման արգելքը։

Հատկապես խնդրահարույց է, երբ հանրային հաստատությունները, որոնք պետք է ծառայեն համայնքի բնակիչների կարիքներին, կարող են օգտագործվել առանձին քաղաքական ուժի ընտրական առավելությունն ապահովելու նպատակով։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հորդորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և իրավասու այլ մարմիններին ուսումնասիրել ներկայացված հանգամանքները, պարզել մանկապարտեզների տարածքները տրամադրելու հիմքերը, ինչպես նաև դրանց նյութական և մարդկային ռեսուրսների հնարավոր օգտագործման ծավալը։

Հանրային ռեսուրսները պետք է ծառայեն հանրային, ոչ թե կուսակցական շահերին։

«Ականատես» դիտորդական առաքելություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031