COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրը շրջել է Մատենադարանի թանգարանում, ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին, այցելել Վերականգնման բաժին և արաբատառ ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիաներ։
Այցի ավարտին Խալեդ Էլ-Էնանին գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում.
«Շատ շնորհակալ եմ այս արժեքավոր ձեռագրերը պահպանելու ուղղությամբ ձեր գործադրած ջանքերի համար»։
Կարդացեք նաև
Մատենադարան



















































