Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադառնալով 19 հայերի շարունակվող գերությանը՝ ընդգծվել է առկա հումանիտար խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը

Հոկտեմբեր 17,2026 13:27 Share
Աջակցեք aravot.am-ին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեի՝ «1949 թվականի Ժնևի կոնվենցիաներին կից՝ զինված հակամարտությունների ընթացքում զոհերի պաշտպանությանն առնչվող լրացուցիչ արձանագրությունների կարգավիճակը» օրակարգային կետի շրջանակում, ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքին՝ ընդգծելով Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների համընդհանուր կիրառման և արդյունավետ իրականացման կարևորությունը։

Ելույթում առանձնահատուկ ընդգծվել է զինված հակամարտություններից տուժած բոլոր անձանց պաշտպանության, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման անհրաժեշտությունը։

Հայաստանը շեշտել է, որ ազատությունից զրկված բոլոր անձինք պետք է արժանանան մարդասիրական վերաբերմունքի՝ նրանց արժանապատվության լիարժեք հարգմամբ, իսկ կիրառելի իրավական երաշխիքներն, այդ թվում՝ ազատ արձակման և հայրենադարձության վերաբերյալ դրույթները, պետք է ամբողջությամբ պահպանվեն։ Անդրադառնալով 19 հայերի շարունակվող գերությանը, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզման ու բռնի անհետացման դեպքերին՝ ընդգծվել է առկա հումանիտար խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի շրջանականերում։

Ներկայացվել են նաև ազգային մակարդակում ձեռնարկված կոնկրետ քայլերը՝ միջազգային մարդասիրական իրավունքի իրականացումն ամրապնդելու ուղղությամբ: Մասնավորապես, միջազգային մարդասիրական իրավունքը ներառվել է զինված ուժերի և համապատասխան պետական կառույցների վերապատրաստման ծրագրերում, ռազմական և դիվանագիտական անձնակազմի մասնագիտացված ուսուցման ծրագրերում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ, ընդունվել է «Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց մասին» հատուկ օրենքը։

ՄԱԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ​​ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031