Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին ինքնին մարդկանց քաղաք-դարբնոց է, որտեղ սերնդեսերունդ կոփվում են ուժեղ, տաղանդավոր ու արժանապատիվ հայեր․ Սամվել Կարապետյան

Հոկտեմբեր 17,2026 13:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ուղերձը

Իմ սիրելի՛ գյումրեցիներ,
Սրտանց շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ։

Գյումրին իրավամբ հայրաքաղաք է, որ հայրաբար սերունդներ է դաստիարակել՝ բանաստեղծներից մինչև երաժիշտներ, դերասաններից մինչև վարպետներ, օլիմպիական չեմպիոններից մինչև գիտնականներ:

Պատահական չէ, որ Գյումրու դարբնության դարավոր ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում է։ Բայց դարբնությունն այստեղ միայն արհեստ չէ։ Գյումրին ինքնին մարդկանց քաղաք-դարբնոց է, որտեղ սերնդեսերունդ կոփվում են ուժեղ, տաղանդավոր ու արժանապատիվ հայեր։
Երկրաշարժից խոնարհված, բայց կրկին վեր խոյացած Սուրբ Ամենափրկիչը գյումրեցիների աննկուն հավատքի ու ոգու խորհրդանիշն է։

Այդ ոգով էլ Գյումրին ապացուցել է, որ կարող է հաղթահարել ամենածանր փորձություններն ու բնական աղետները, և վստահ եմ՝ նույն հաստատակամությամբ կանգնելու է մեր ազգային արժանապատվության, հավատքի ու ինքնիշխանության պաշտպանության դիրքերում։

Բայց Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու։ Դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի։ Դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք՝ բնակարանային խնդիրների լուծում, որակյալ համայնքային ծառայություններ, տեղական բիզնեսի զարգացման և տաղանդների բացահայտման հնարավորություններ, որպեսզի երիտասարդներն իրենց ապագան կառուցեն մեր սիրելի Գյումրիում։

Եվ ես շարունակելու եմ լինել ձեր կողքին։
Շե՛ն ու հզո՛ր մնա, մեր հայրաքաղաք։
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ Գյումրի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031