Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել PROFAL ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Հոկտեմբեր 17,2026 21:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել PROFAL ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել նորաբաց գործարանում, ծանոթացել ստեղծված հնարավորություններին, ներդրված ժամանակակից սարքավորումներին և արտադրական գործընթացի անվտանգության ու որակի ապահովման համակարգերին։ Ալյումինե դռների և պատուհանների արտադրող PROFAL ընկերությունը Նաիրի համայնքի արդյունաբերական տարածքում կառուցել է ապակու մշակման նոր գործարան։ Այն կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։

 

Իրականացվել է շուրջ 20 մլն դոլարի ներդրում շինարարության և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար, առաջիկա երկու տարում նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում: Ընդգծվել է, որ ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում ընկերությունն  օգտվել է պետական աջակցության գործիքից․ լիզինգով ձեռք բերված հաստոցների տոկոսադրույքներն առաջին երեք տարիներին սուբսիդավորվում են ՀՀ Կառավարության կողմից։ PROFAL ընկերության հետ կնքվել է 7 լիզինգային պայմանագիր, որի արդյունքում պետության կողմից կատարվել է շուրջ 227 մլն դրամի տոկոսադրույքի սուբսիդավորում:

Գործարանի շահագործման արդյունքում արդեն ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, առաջիկա փուլում նախատեսվում է ստեղծել ևս 100 նոր աշխատատեղ: PROFAL-ի աշխատակիցների ընդհանուր թիվը նախատեսվող աշխատատեղերի ստեղծումից հետո կլինի 600-ից ավելի:

Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանման շուկաների և ներուժի ընդլայնման վերաբերյալ: Ըստ այդմ՝ այսօր ընկերության արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա եւ այլն։ PROFAL-ի արտադրանքի 80 տոկոսը սպառվում է տեղական շուկայում, իսկ 20 տոկոսը՝ բաժին հասնում արտահանմանը։ Նոր գործարանի շահագործմամբ նպատակ է դրվել փոխելու այս հարաբերակցությունը և զգալիորեն մեծացնել արտահանման մասնաբաժինը։

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031