Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում տեղեկացնում է
«Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են ականների վրա։
Գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար ենթարկվել են հարձակման և չեն կարողացել շարունակել նավարկությունը։ Հայտնի չէ, թե ով է եղել հարձակումն իրականացնողը, սակայն ենթադրվում է, որ դա կարող է լինել Իրաքում իրանամետ «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպության պատասխանն իր ռազմակայաններից մեկի վրա օդային հարձակման պատճառով։
Նավթի գինն այսօր միջազգային շուկայում հասել է վերջին հինգ ամիսների ամենաբարձր նիշին, և ենթադրվում էր, որ եթե այն հատի 115 դոլարի հոգեբանական սահմանը, դրա աճի վերահսկողությունն էլ ավելի կբարդանա։
Կարդացեք նաև
Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ մի շարք կոմբինացված ռազմական գործողություններով իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին և փորձում է շարունակական դարձնել այդ միտումը, ինչը հարվածում է նախագահ Թրամփի դիրքերին նախընտրական շրջանում գտնվող ԱՄՆ-ում։



















































