Ալբանիայի Դուրես քաղաքում ծանրամարտի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակիցները վաղը կավարտեն պայքարը։ Իսկ այսօր Հայաստանի եւս չորս ծանրորդներ շարունակում են մրցելույթները։
Առավոտյան մրցահերթում երիտասարդ աղջիկների պայքարում Էմմա Պողոսյանը հերթական անգամ ցույց տվեց իր առավելությունը մրցակիցների նկատմամբ։ Պոկում վարժությունում նա 109 կգ-ով երկրորդն էր, սակայն իր նախասիրած հրում վարժությունում նա մեկ գլխով բարձր կանգնեց բոլորից` հաջորդաբար բարձրացնելով 130, 135 եւ 140 կիլոգրամները։ Այսպիսով, Էմման Ալբանիայում նվաճեց մեկ արծաթ եւ երկու ոսկի, այդ թվում՝ երկամարտում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































