Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի և անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ ծավալված ապօրինի արշավը․ Եզրաս Սրբազան

Հոկտեմբեր 18,2026 16:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը թեմի տելեգրամյան ալիքում ուղերձ է հրապարակել

«Դարեր շարունակ Հայոց եկեղեցին աշխարհի տարբեր անկյուններում միավորել է իր զավակներին՝ առաջնորդելով նրանց Տիրոջ կողմից տրված պատվիրանների ճանապարհով։ Հայոց եկեղեցին եղել և մնում է սրբազան ազգային ժառանգության պահապանն ու հայ ինքնության պահպանման երաշխավորը։

Թող Աստված զորացնի Հայոց եկեղեցին։ Անընդունելի և անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ ծավալված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումները։

Աստված մեր օգնականն է, և ինչպես ասում է առաքյալը, Նա Քրիստոս Հիսուսով հաղթանակ է պարգևում մեզ (հմմտ. Բ Կորնթացիներին 2։14)»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031