Սահմանային հսկողություն իրականացնելիս՝ Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը լաբորատոր հետազոտությամբ Հայաստանից ծագող կանաչ թեյում հայտնաբերել է Եվրամիությունում արգելված տոլֆենպիրադ պեստիցիդի մնացորդներ, ինչպես նաև այլ պեստիցիդների՝ լամբդա-ցիհալոտրինի և թիամետոքսամի թույլատրելի առավելագույն քանակի գերազանցում։
Իսկ Ղազախստանից ներմուծված մանանեխի սերմերում հայտնաբերվել է էրուկաթթվի թույլատրելի առավելագույն քանակի գերազանցում՝ 106 ± 11 գ/կգ։
Ապրանքների ներմուծումը Եվրամիություն արգելված է։
Հայտնաբերվածի մասին ծանուցում է տեղադրվել ԵՄ Արագ ահազանգման համակարգում։ Թեյը կոչնչացվի կամ կուղարկվի երրորդ երկիր։
Կարդացեք նաև
ԼՐԱՑՈՒՄ. CivilNetCheck. Լատվիական գերատեսչությունն ընդունում է՝ սխալ է եղել։
Խնդրահարույց թեյը ոչ թե հայկական, այլ չինական ծագման է։ Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը ներողություն է խնդրում՝ հայտնելով, որ ուղղել է սխալը։



















































