«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը։
Ակնհայտ է, որ բազմաթիվ ՔՊ-ականներ ուզում են ընտրություններին մասնակցեն մրցակցության բացակայության պայմաններում… Եվ դրա համար չեն վարանում նաև վարչական լծակներ կիրառելուց։
Ընդ որում, ձեզ չթվա, թե դա կիրառվում է միայն «հակապետական» ուժերի դեմ։ Դա արվում է բոլոր տեսակի ընդդիմադիրների նկատմամբ։
Կարդացեք նաև
Մարզերում անպակաս տասովշիկների համար պետական-հակապետական չկա. ՀՀԿ-ից ելել, տեղավորվել են ՔՊ-ում ու անում են նույնը՝ առանց ընտրակաշառքի։
ՔՊ-ն էլ, ինչպես տեսնում եք, գրկաբաց ընդունում է տասովշիկներին, երբեմն նույնիսկ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու։
Մեծ հաշվով, կուսակցականին ԿԸՀ նախագահ դարձնելուց ու ԲՀԿ-ից մանդատները գողանալուց հետո այս ամենը զարմացնող չի։ Զարմացնողն այն է, որ այս ամենով հանդերձ ՔՊ-ում կան նաև ժողովրդավարության իրական գաղափարակիցներ։
Հ.Գ. Երևի պիտի շնորհակալ լինենք, որ ՔՊ-ն ընտրակաշառք չի բաժանում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն թեմայով քիչ առաջ գրառում է արել.
«ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ՝ [email protected] էլ. փոստի հասցեով։
Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»։



















































