Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը:
Կառավարության մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ հոկտեմբերի 18-ին COP17-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ելույթի տեքստը ներկայացնելիս Ղրղզստանի նախագահին սխալմամբ ներկայացրել են որպես Ղազախստանի նախագահ։
Նշվում է, որ միջադեպից հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձել է և, դժգոհություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ, որոշում կայացրել Գագիկ Վանոյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



















































