Քննարկվում էր պետական գույքի դուրսգրման, հաշվառման և օտարման գործընթացում փոփոխություններ կատարելու հարցը։
Մեսրոպ Մանուկյանը հիշեցրեց, որ խոսքը մանուշակագույն ավտոբուսների մասին է, որոնք դեռ Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ չինական կողմն էր նվիրել։
«Այստեղ ռիսկ կա․ աշխատող գույք է՝ կարող է հաշվապահության մեջ հաշվառվեն, եթե նայենք՝ զրոյական արժեք կունենան, իրենք իրենց լրիվ սպառել են, բայց իրականության մեջ իրենք արժեք ունեն։ Այսինքն՝ այդտեղ կոռուպցիոն ռիսկերը գնահատե՞լ եք, թե՞ ոչ։ Ո՞նց է ստացվել, որ նույն պետական գույքի մի մասը՝ լրիվ նույն տարեթվի, նույն ձևով, շահագործվում է, մյուս մասը ուղղակի չի էլ պահպանվում։ Թեկուզ ընդունենք, որ հանել եք շահագործումից, կարելի է տանել մի հատ փակ հատվածում պահել, ու պետական գույքը չվնասվի։ Այսինքն՝ ավելի շատ վնաս պետությանը չհասցնես»։
Կարդացեք նաև
Փոխնախարարը նկատեց, որ խնդիրը, միգուցե, կա, բայց նախարարությունը գույքի վերահսկողություն չի իրականացնում․ իրենք քաղաքականություն և կարգ մշակող մարմին են։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































