«Այսօր Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահում են ուղիղ իր պարտականությունները կատարելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ Նաև շեշտեց. «Ի դեպ, Կասկադի հողերը, որը վերագրվում էր իր ընտանիքին, արդեն աջ կողմը կառավարությունն իր որոշմամբ 11 000 քառակուսի մետրի համար տալիս է շինթույլտվություն… Պետությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի հող տալիս է մասնավորին՝ զուտ նրա համար, որ Կասկադը ավարտին հասցնի։
Ինչո՞ւ եմ այդպես մանրամասն ներկայացնում․ այդ որոշման տակ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, բայց եթե դու ասես, որ այսօր Նիկոլ Փաշինյանը դրա համար դատվի, դա սխալ պնդում կլինի, որովհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է իր պարտականությունը։ Ուրիշ բան, որ այդ գործարքը շատ կասկածելի է, ու վաղը այդ գործարքի հետևից շատ-շատ բաներ կբացահայտվեն, այդ որոշումը ներկայացնողը, այդ որոշման մասին դրական կարծիք գրողները՝ բոլորը պիտի պատասխան տան։ Կառավարության ղեկավարին ի պաշտոնե իր գործունեության համար որ մեղսագրես՝ հիմարություն կլինի առնվազն, բայց մյուս կողմից Կասկադի գործարքն էլ է շատ կասկածելի»,- ասաց նա։
Նա ասաց, որ մանրամասներ է ներկայացնում, որ հանրությանը պարզ լինի, թե Ռոբերտ Քոչարյանին ինչ է մեղսագրվում, և որ դա իր ընտանիքի հետ կապ չունի. «Նախագահը կատարել է ի պաշտոնե այն գործառույթը, ինչը պիտի իրականացներ, ուրիշ տարբերակ չկա։ Իսկ Սեդրակ Քոչարյանը, լինելով մեր երկրում ամենաապաքաղաքական մարդը, այսօր համարվում է քաղբանտարկյալ։ Ընդ որում՝ Սեդրակ Քոչարյանը երբևիցե քաղաքականության մեջ չի եղել»։
Մեսրոպ Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը հետևյալ կերպ է բացատրում. «Նիկոլ Փաշինյանի արածը վրեժխնդրություն է, կամ ուրիշ քաղաքական գնահատական տամ, այլ պատճառներ նշեմ՝ երկրին սպառնացող նոր մարտահրավերները կան… Դրանք են՝ Ալիևյան սահմանադրության ընդունումը, անկլավների խնդիրը… Մի օր խոսում են՝ անկլավ կա, հաջորդ օրն ասում են՝ անկլավ չկա, երրորդ օրն ասում են՝ այդ տարածքները պիտի փոխանակենք՝ մի քիչ աջ տանենք Արծվաշենը… Հաջորդը Թրիփփի խնդիրն է։ Նույնիսկ Ֆինանսների նախարարությունն ասում է՝ տակը ոչ մի հաշվարկ չկա, ասում է՝ աբսուրդ է»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































