Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Արմենիան կրկին դժգոհ է. այս անգամ՝ օրենքի անհավասար կիրառման պատճառով

Հոկտեմբեր 20,2026 22:33 Share
Աջակցեք aravot.am-ին

«Քաղաքական հայացքներս չեն փոխվել, ամեն ինչ մնում է նույնը։ Պարզապես համարում եմ, որ օրենքը պետք է բոլորի համար հավասար լինի։ Իմ գրածը իշխանությունների քննադատություն չէ, պարզապես խնդիր կա, որը բարձրաձայնում եմ, և ուզում եմ, որ այն վերանայվի»,- Aravot.am-ին ասաց Մհեր Արմենիան՝ անդրադառնալով օրեր առաջ Facebook-ում կատարած իր գրառմանը։

Դրանում նա նշել էր, որ իշխանության ներկայացուցիչների հասցեին քննադատություն հնչեցրած քաղաքացիների նկատմամբ անմիջապես քրեական գործեր են հարուցվում, մինչդեռ եթե իշխանության ներկայացուցիչ չես, այլ, օրինակ, հանրային գործիչ, և Facebook-ում քեզ վիրավորում են, դատախազությունը հիմքեր չի գտնում վիրավորողի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։

«Չեմ քննադատում իշխանություններին, ընդամենը ուզում եմ, որ օրենքը բոլորի համար հավասար լինի։ Վիրավորանքի, սպառնալիքի և նման դրսևորումների համար բոլորը պետք է կանգնեն օրենքի առաջ՝ անկախ նրանից, թե հասցեատերն ինչ քաղաքական հայացքներ ունի»,- կրկնեց Մհեր Արմենիան։

Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում այն կողմնակալ վերաբերմունքը, որի հետևանքով միայն իշխանության ներկայացուցիչների հասցեին քննադատություն հնչեցնողների նկատմամբ է արագ վարույթ նախաձեռնվում, Մհեր Արմենիան պատասխանեց. «Չեմ կարող ասել։ Գրառմանս դեռ միայն լրատվամիջոցներն են արձագանքել։ Կարծում եմ՝ հանդիպումներ կլինեն իշխանության ներկայացուցիչների հետ, այս հարցը նրանց մոտ էլ կբարձրաձայնեմ»։

Մեր հարցին, թե նախկինում քննադատում էր իշխանություններին, այնուհետև սկսեց գովերգել նրանց, իսկ այժմ կրկին դժգոհություն է հայտնում իշխանության ներկայացուցիչների հասցեին քննադատության դեպքերով քրեական գործեր հարուցելու վերաբերյալ, չի՞ կարծում, որ իր դիրքորոշումների նման փոփոխականությունը կարող է միանշանակ չընկալվել իր լսարանի կողմից, Մհեր Արմենիան պատասխանեց. «Ինչպես մարդիկ ուզում են, այդպես էլ ընկալում են։ Խնդիր եմ տեսել, բարձրաձայնում եմ»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031