Սիրելի՛ Քիմ,
Շնորհավորում եմ քեզ ծննդյանդ օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս։
Ջերմությամբ եմ հիշում յոթ տարի առաջ Հայաստան կատարած քո այցը։
Նունեն ու ես մեծ ուրախությամբ հյուրընկալեցինք քեզ և ընտանիքիդ։
Մեր զրույցների ընթացքում ինձ հատկապես տպավորեց քո խոր նվիրվածությունը Հայաստանին և այն, թե որքան կարևոր են քեզ համար հայկական արմատներն ու ժառանգությունը։



















































