Մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, հայտնում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:։
Նա 74 տարեկան էր։
«Մեծ է նրա ներդրումը հայ կինոարվեստի և ժամանակակից գրականության զարգացման ու հանրահռչակման, ինչպես նաև արվեստի կրթության գործում։
-Այն, ինչ խլում է կյանքը, վերադարձնում ենք գրելով,-ասում էր մեծ մտավորականը։
Կարդացեք նաև
Դավիթ Մուրադյանի հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում», – նշում է ԵԹԿԻ-ն։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Դավիթ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։



















































