Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

«Ինձ համար ընդունելի չէ «մեր անընդհատ փոքրացող հայրենիք», ես չգիտեմ՝ ձեր մտքում ձեր հայրենիքը որն է»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 21,2026 13:15 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ես տպավորություն ունեմ, որ կա համաձայնագիր եւ կա ձեր մեկնաբանությունը, որը լավատեսություն է ներշնչում։ Բայց այդ բոլորը ապառնի ժամանակով է»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Լիլիթ Գալստյան

Նա նշեց․ «Եթե սա լիներ մեր այլ իրավական ակտ, ես կարող էի զինվել լավատեսությամբ եւ ասել՝ դե կլինի, էլի։ Բայց քանի որ իրապես գործ ունենք ռազմաքաղաքական փաստաթղթի հետ, որի մեջ կարեւոր բաղադրիչը խաղաղությունն է, դրա համար ես ուզում եմ, որ դուք ընկալեք, թե մեր բոլոր մտահոգություններն ինչ բազմաթիվ խորքային շերտեր ունեն։ Ես ռիսկերի գնահատման գոհացնող պատկեր չեմ տեսնում, և ես շատերի մտահոգությունն եմ ակնկալում։ Մենք ձեզանից ակնկալում ենք դետալացված պատասխաններ, որպեսզի անհանգստություն չլինի մեր՝ գնալով փոքրացող պետության ու հայրենիքի ապագայի մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Ես չգիտեմ՝ ձեր մտքում ձեր հայրենիքը որն է, ՀՀ-ն 29 743 քկմ է՝ ճանաչված աշխարհի մնացած պետությունների կողմից։ Եվ իր ամբողջական վերահսկողությունը պետք է վերահաստատվի, այնտեղ կտոր կա, որը գտնվում է ոչ մեր վերահսկողության ներքո։ Եվ սահմանազատման ճանապարհով երկու երկրները պետք է լուծեն։ Այստեղ էլ կտոր կա, այնտեղ էլ կտոր կա։ Մեր մոտեցումն այն է, որ սովետական միության փլուզման պահին եղած սահմանները վերականգնենք, էլ ավելի նպաստենք խաղաղության գործընթացին։ Հետո կա նաեւ անկլավների հարցը, այդ անկլավների հարցի լուծմանն էլ մոտեցումներ կան։ Ինձ համար ընդունելի չէ «մեր անընդհատ փոքրացող հայրենիք» ձեւակերպումը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031