Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Ի՞նչ նոր մեղադրանքներ են առաջադրվել Վարդան Ղուկասյանին․ նա հրաժարվել է ցուցմունք տալ

Հոկտեմբեր 21,2026 19:00 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տնային կալանքի տակ գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ երկու նոր մեղադրանք է առաջադրել՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով, սակայն երկուսի վաղեմության ժամկետն անցած է, դրանք առնվազն 20 տարվա վաղեմություն ունեն։

Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանից։

Մեղադրանքներից մեկը վերաբերում է Գյումրու սրտում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը 2003 թվականին (երբ քաղաքապետ էր Վարդան Ղուկասյանը) ավագանու որոշմամբ ուղղակի վաճառքով, շուկայականից էականորեն ցածր գնով «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին վաճառելուն։ Փաստի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել էր դեռևս 2022 թվականի օգոստոսին։

Շենքը, ըստ քրեական վարույթի նյութերի, ավագանու որոշմամբ վաճառվել է ընդամենը 25.000.000 դրամով, երբ դրա կադաստրային արժեքը 2004 թ. դրությամբ կազմել է 203.918.820 ՀՀ դրամ։

Վարդան Ղուկասյանին առաջադրված երկրորդ մեղադրանքը վերաբերում է ավագանու որոշմամբ Ղարիբջանյան խճուղում գտնվող հողամասը օտարելուն։ Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը խախտելու մեջ, այսինքն՝ կանաչ գոտի է եղել այդ հողատարածքը։

Արամայիս Հայրապետյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե, հրաժարվել է ցուցմունք տալ՝ դիրքորոշում ներկայացնել, չի առարկել, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական վարույթները կարճվեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031