Լրահոս
Խլացված հարցեր
Օրվա լրահոսը

Մեր աչքով ենք տեսնում, թե ոնց են ՔՊ-ականները բերում՝ սեղաններ գցում եւ այլն։ Դա էլ է ընտրակաշառք, բայց դրա վրա աչք են փակում. Ավետիք Չալաբյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 22,2026 10:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Կիրակի օրը սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ ընդդիմադիրների հանդեպ աննախադեպ ճնշումներ են կիրառվում: Զրուցել ենք «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, «Հայկական քվե» կուսակցության անդամ Ավետիք Չալաբյանի հետ։

– Քարոզարշավի ավարտին 2 օր է մնացել, ինչպե՞ս եք գնահատում ընթացքը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ առաջարկը, որ ճնշումների մասին անձամբ իրեն նամակներ գրեն, եւ այդ ֆոնին ընդդիմադիրներին գաղտնալսելուց անցումը գաղտնի տեսագրել- կալանավորելուն։

– Այդ ամեն ինչը շատ վատ եմ գնահատում, նախ ուզում եմ ասել, որ ցանկացած ընտրակաշառք մենք՝ ինքներս դատապարտում ենք, բնականաբար, մեր գործունեության մեջ մենք ծայրահեղ բծախնդրություն ենք ցուցաբերում, որ ոչ մի գործողություն չլինի, որը կարող է նման մեկնաբանություն ստանալ, որ կարող է ընտրակաշառք լինել կամ բարեգործություն լինել։ Ամբողջ բարեգործական գործունեությունը դադարեցված է, նույնիսկ այն առաջարկները, որ ինչ-որ մի տեղ գնում ենք, ասում են` եկեք սեղան գցենք, ասում ենք` ոչ մի դեպքում, դա կարող է մեկնաբանվել որպես բարեգործություն կամ ընտրակաշառք։ Ավելորդ է անգամ Նիկոլ Փաշինյանին ճնշումների մասին փաստարկներ ուղարկելը, քանի որ ինքը բացարձակ անհավասար խաղի կանոններ է ստեղծել, մեր աչքով ենք տեսնում, թե ոնց են ՔՊ-ականները բերում՝ սեղաններ գցում եւ այլն։ Դա էլ է ընտրակաշառք, բայց դրա վրա աչք են փակում, որ հարցնես էլ, կասեն` դե նորմալ ա, թեկնածուն չի անում, իրեն դիմավորողներն են անում, դրա համար չենք էլ ուզում դրա մեջ խորանանք։

– Իսկ «Հայկական քվե» կուսակ­ցության անդամները ճնշումների ենթարկվե՞լ են, կա՞ն ինքնաբացարկներ։

– Կոնկրետ թվերով խոսեմ, որ դուք պատկերացնեք․ ես հիմա գտնվում եմ Գորիսում, այստեղ մենք ընտրություններին մասնակցում ենք «Ապրելու քվե» դաշինքով՝ «Ապրելու երկիր» կուսակցության հետ։ Մեր ցուցակում ի սկզբանե եղել է 17 անձ, որից 3-ն ինքնաբացարկ են հայտարարել, եւ ես ենթադրում եմ, որ այդտեղ իրենց վրա ճնշման գործոն եղել է։ Իրենց, իհարկե, որ հարցնես, կասեն` ոչ, բայց եթե սկզբում մտել են ցուցակի մեջ, հետո դուրս են եկել, ենթադրում եմ, որ նման գործոն կա։ Այդ գործոնը գոյություն ունի։

Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031