Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքին։
«Մարդը անցել է, զինվորականները հայտնաբերել են, հանձնել են Ազգային անվտանգության ծառայության մարմիններին։ Տեսնում էին՝ մարդ է գալիս, կրակեին սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը։ Այսինքն՝ տեսել են մարդը քայլելով գալիս է, ձերբակալել են, հանձնել են ԱԱԾ-ին։ Հանրապետության հրապարակից չեն ձերբակալել»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով այն քննադատություններին, որ փաստորեն ՀՀ սահմանները լավ չեն պաշտպանվում, քանի որ վերջին շրջանում ադրբեջանցիների ներթափանցման երկրորդ դեպքն է գրանցվել, Փաշինյանն ասաց․ «Բա Ադրբեջանի կողմից ո՞նց է անցել։ Ինչո՞ւ ոչ ոք չի ասում՝ փաստորեն Ադրբեջանի կողմից ընդհանրապես զորք չկա կանգնած։ Էլի եմ ասում՝ աշխարհում չկա մի սահման, որ մարդը չկարողանա անցնել։ Մարդկության պատմության մեջ՝ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից մինչեւ հիմա չկա այդպիսի շփման գիծ, սահման, ի՞նչն է պրոբլեմը։ Մարդը անցել է, ուրեմն պետք է վերադարձնենք իրենց»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































