ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին (Florian Escudié)։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի հայկական համայնքի դերակատարությանը՝ որպես երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման կարևոր կամուրջ։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող ծրագրերը՝ անդրադառնալով նաև Սփյուռքի գործերի հանձնակատարների դերակատարությանը։
Նշվել է, որ Ֆրանսիայի տարբեր տարածաշրջաններում ներկայումս գործում են ՀՀ սփյուռքի գործերի չորս հանձնակատարներ, որոնք նպաստում են տեղի հայկական համայնքների հետ կապերի ամրապնդմանը և Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացմանը։
Կարդացեք նաև
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 5–8-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին։
Դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն վերահաստատել է Ֆրանսիայում ձևավորված ավանդույթը՝ գագաթնաժողովի օրերին հյուրընկալելու Ֆրանսիայից ժամանած հայ պատվիրակությանը։
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ



















































