Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացրել եմ Երևանի փորձը՝ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող համայնքային լանդշաֆտի կարգավիճակ շնորհելուց մինչև փողոցային լուսավորության անցումն էներգաարդյունավետ ԼԵԴ համակարգի. Ավինյան

Հոկտեմբեր 23,2026 22:11 Share
Աջակցեք aravot.am-ին

COP17-ի շրջանակում հանդիպել եմ աշխարհի տարբեր երկրներից ժամանած քաղաքապետերին, նահանգապետերին և քաղաքական այլ ներկայացուցիչներին:

Մեր քաղաքները տարբեր են, բայց շատ խնդիրներ՝ ընդհանուր։ Այս հանդիպումը հնարավորություն է փորձի փոխանակման և համատեղ լուծումների մշակման միջոցով առաջ շարժվելու դեպի ավելի կանաչ ու կայուն քաղաքներ։

Ներկայացրել եմ Երևանի փորձը՝ Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող համայնքային լանդշաֆտի կարգավիճակ շնորհելուց մինչև փողոցային լուսավորության անցումն էներգաարդյունավետ ԼԵԴ համակարգի։

Կենսաբազմազանության պահպանության համաշխարհային նպատակները կյանքի են կոչվում նաև տեղական քայլերով։ Կարևոր է քաղաքների ու համայնքների ակտիվ մասնակցությունը և կոնկրետ հանձնառությունները՝ COP17-ի առաջնահերթություններն իրականություն դարձնելու գործում։

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել