Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է Ամասիայի դպրոցի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հոկտեմբեր 24,2026 14:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին» որոշման համաձայն՝ «Ամասիայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ Շիրակի մարզ, գյուղ Ամասիա, 24-րդ փողոց, 1-ին փակուղի, շենք 3 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝

– սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, հատակի մակերևույթների որոշ հատվածների սալիկներ կոտրված են եղել,
– սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել բորբոս,  ինչը հնարավորություն չի տվել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
– սննդի կառույցի առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

ՀՀ ՍԱՏՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031