Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի ակումբային առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր

Հոկտեմբեր 24,2026 14:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի 41-րդ ակումբային առաջնությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Լյուքսեմբուրգի «Gambit Bonnevoie» ակումբի կազմում նվաճել է արծաթե մեդալ։ Նրա թիմը ամփոփիչ մրցաշարային աղյուսակում վաստակել է 12 միավոր` նույնքան, որքան հաղթող ճանաչված «Cercle d`Echecs de Monte-Carlo» ակումբը։

Էլինան, մասնակցելով բոլոր յոթ տուրերին, իր ակումբի հաշվարկին բերել է 5,0 միավոր եւ մեկ անհատական արծաթե մեդալի էլ արժանացել է 3-րդ խաղատախտակի առջեւ հանդես եկած շախմատիստուհիների պայքարում։

Բուդվայում խաղում էր նաեւ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը եւ ներկայացնում էր «SuperChess Romania» ակումբը, որը 11 միավորով հանգրվանել է 4-րդ հորիզոնականում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել