Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19։19-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր և տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAZ» մակնիշի բեռնատարը։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է երկու, տուժել՝ հինգ քաղաքացի․ վերջիններս հոսպիտալացվել են։
Կարդացեք նաև
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Opel» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
ՀՀ ՆԳՆ ՓԾ



















































