Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունները կրկնում են այն, ինչ ժամանակին մերժում էին». Վրույր Այվազյան

Հոկտեմբեր 25,2026 12:47 Share
Աջակցեք aravot.am-ին

Լոռու մարզի 25/24 տեղամասում այսօր քվեարկություն կատարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ավագանու թեկնածու Վրույր Այվազյանը։

«Քվեարկել եմ հանուն ազատության, փոփոխության, հանուն մտքի ազատության, հանուն այն բռնաճնշումների ավարտի, որոնցից ժողովուրդը հոգնել ու զզվել է։ Մի օր փոփոխությամբ պետք է բերենք դրա ավարտը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Այվազյանը։

Նրա խոսքով՝ ներկա իշխանությունները դարձել են այն, ինչ ժամանակին մերժում էին, համարում վատ և պարսավելի. «Նույնությամբ, բայց ավելի վատ ձևով, կրկնում են նույն երևույթները՝ դառնալով այն, ինչ ժամանակին մերժում էին»։

Անդրադառնալով ձերբակալություններին՝ Այվազյանն ասաց.

«Գործելաոճն է, ձեռագիրն է։ Պարզ է, որ նույն գործելաոճով զբաղվել են մնացած համայնքներում, որտեղ ընդդիմադիր թեկնածուներ կան։ Սա մեզ չի ընկճել բնավ, մեր թեկնածուն էլ ընկճված չէ, թեև անազատության մեջ է։ Մեր քաղաքական պայքարը շարունակվելու է մինչև այն ցանկալի փոփոխությունները, որոնք մեր ժողովուրդը ցանկանում է ունենալ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031