Արթիկի 33/07 ընտրատեղամասում, որը ունի 1404 ընտրող, բավական ակտիվ ընտրություններ են ընթանում։ Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Անահիտ Մանուկյանը, շուրջ 300 հոգի արդեն իսկ մասնակցել են ընտրությանը։
Սա Արթիկի ամենամեծ ընտրատեղամասերից մեկն է: Այս պահին կուտակումներ չկան, նկատելի է, որ տարեց մարդկանցից սկսած` շտապում են ընտրությունների։ Արթիկը համարվում է Շիրակի մարզի քաղաքականապես հասուն, ակտիվ տեղանքներից մեկը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ






















































