Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն աշխատում 25/328 և 25/24 տեղամասերի տեսախցիկները, կուտակումներ են. ահազանգում է Գոհար Մելոյանը

Հոկտեմբեր 25,2026 13:55 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը դիմել է ոստիկաններին՝ խնդրելով ապահովել նրանց կանոնավոր ներկայությունը ընտրատեղամասերի մոտ։ Մելոյանը ոստիկաններին հայտնել է, որ պարբերաբար ահազանգեր են ստանում։

Ավելի ուշ Մելոյանը տեղեկացրեց, որ Գյուլագարակում 25/328 տեղամասի տեսախցիկը չի աշխատում։ Չի աշխատում նաև 25/24 տեղամասի տեսախցիկը, որտեղ, նրա խոսքով, կուտակումներ են։

 

Կրկին դիմելով ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ Մելոյանն ասաց, որ կրկին ահազանգեր են ստանում պարբերաբար տեղի ունեցող կուտակումների մասին, որոնց մասնակիցները համայնքապետարանի աշխատակիցներ են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել