Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրակաշառք․․․ բացարձակ նման բան չի եղել, ինձ ո՛չ կարող են վարկաբեկել, ո՛չ էլ վախեցնել»․ Արթուր Աստոյան

Հոկտեմբեր 25,2026 19:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Արթիկում  «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ իրեն ու իր երեք թիմակիցներին Հակակոռուպցիոն կոմիտե բերման ենթարկելուն ու ազատ արձակելուն, այն որակեց որպես շոու։

«Անհիմն հիմքերով, ոչ մի հիմք չունենալով՝ կանչել էին հարցաքննության, բայց ոչ թե կանչել էին, այլ բերման էին ենթարկել հարցաքննության՝ վկայի կարգավիճակով։ Հարցաքննություն, ցուցմունք, այնուհետև ես վերադարձել եմ իմ համայնք։ Նույն՝ կարված գործի շրջանակներում վկայի կարգավիճակով  բերման էին ենթարկել իմ երեք թիմակիցների։

Մեղադրանքը 219-ի հոդվածի 1 և 2-րդ մասով է, եթե չեմ սխալվում, ընտրակաշառք, բայց բացարձակ նման բան չի եղել, իրենք էլ գիտեն, որ նման բան չկա, ուղղակի հերթական շոուն էր, կազմակերպեցին, իմ անձը փորձեցին վարկաբեկել, բայց չստացվեց իրենց մոտ», -ասաց Արթուր Աստոյանը։

Նա հայտարարեց, որ իրեն ո՛չ կարող են վախեցնել, ո՛չ էլ վարկաբեկել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031