Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակների վերաբերյալ

Հոկտեմբեր 25,2026 22:47 Share
Աջակցեք aravot.am-ին

2026 թվականի հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել թվով 42 իրավիճակների վերաբերյալ։

Արագ արձագանքում իրականացվել է սոցիալական ցանցերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազանգերի միջոցով ստացված իրավիճակների վերաբերյալ։

Իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից ուսումնասիրված իրավիճակները հիմնականում վերաբերել են ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, քվեարկության սենյակում տեղադրված տեսախցիկների հետ կապված տեխնիկական խնդիրներին, քվեարկության կարգին վերաբերող տարբեր հանգամանքների, որոշ դեպքերում ընտրողին պարզաբանվել է քվեարկության կարգը, ներկայացվել է, թե որոնք են համարվում անձը հաստատող փաստաթղթեր։

Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովներում խնդիրներ են առաջացել ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացում՝ պայմանավորված դրանց ոչ պատշաճ գործադրմամբ, մասնավորապես, մինչև քվեաթերթիկին փակցնելը որոշ դեպքերում վնասվել է ինքնասոսնձվող դրոշմանիշի պաշտպանիչ շերտը։ Ընտրական գործընթացի անխոչընդոտ անցկացումն ապահովելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս հարցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։

Բոլոր այս իրավիճակների վերաբերյալ, որպես օպերատիվ լուծում պահանջող հարցերի, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ընտրողների ընտրելու իրավունքի իրացումն ապահովելու նպատակով։

Ընտրական գործընթացի անխոչընդոտ անցկացումն ապահովելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել քաղաքական գործիչներին, զանգվածային լրատվության միջոցներին և ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20։00-ն, զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց և տարածելուց, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն։

Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 5 դիմում, իսկ թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, ժամը 20։00-ի դրությամբ ստացվել է 1 դիմում։

ՀՀ ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031