ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախնական տվյալներ է ներկայացրել այսօրվա ՏԻՄ ընտրություններից․
Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը:
Արմավիր համայնքում ընտրությանը մասնակից 13 941 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը:
Կարդացեք նաև
Արաքս համայնքում ընտրությանը մասնակից 8727 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ղազար Ղազարյանի գլխավորությամբ ստանում է 6259 ձայն կամ քվեների 71.7%-ը:
Գավառ համայնքում ընտրությանը մասնակից 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը:
Դիլիջան համայնքում ընտրությանը մասնակցած 6322 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ստանում է 4828 ձայն կամ քվեների 76.4%-ը։
Վարդենիս համայնքում ընտրությանը մասնակցած 10 161 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ստանում է 9530 ձայն կամ քվեների 93.8%-ը։
Իջևան համայնքում ընտրությանը մասնակցած 12 169 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստանում է 10 374 ձայն կամ քվեների 85.25%-ը։



















































