Լրահոս
Օրվա լրահոսը

Վայքում, Արմավիրում, Գառնիում, Վարդենիսում, Գորիսում, Ախուրյանում, Ջերմուկում եւ Հրազդանում ՔՊ-ի ձայներն անցել են 90 տոկոսը. տվյալներ

Հոկտեմբեր 26,2026 09:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Վայք համայնքում ընտրությանը մասնակցած 4355 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մխիթար Մաթևոսյանի գլխավորությամբ, ստանում է 4186 ձայն կամ քվեների 96.12%-ը։

Արմավիր համայնքում ընտրությանը մասնակից 13 941 քաղաքացիներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է 13 395 ձայն կամ քվեների 96.1%-ը:

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը:

Վարդենիս համայնքում ընտրությանը մասնակցած 10 161 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ստանում է 9530 ձայն կամ քվեների 93.8%-ը։

Գորիս համայնքում ընտրությանը մասնակցած 15 011 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը՝ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, ստանում է 13 962 ձայն կամ քվեների 93%-ը։

Ախուրյան համայնքում ընտրությանը մասնակցած 11 737 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Զավեն Մանուկյանի գլխավորությամբ, ստանում է 10 840 ձայն կամ քվեների 92.4%-ը։

Ջերմուկ համայնքում ընտրությանը մասնակցած 2783 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վահագն Արսենյանի գլխավորությամբ, ստանում է 2580 ձայն կամ քվեների 92.7%-ը։

Հրազդան համայնքում ընտրությանը մասնակցած 19 055 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ, ստանում է 17 200 ձայն կամ քվեների 90.2%-ը։

Արտաշատ համայնքում ընտրությանը մասնակցած 27 731 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ, ստանում է  23 729 ձայն կամ քվեների 85.6%-ը։

Իջևան համայնքում ընտրությանը մասնակցած 12 169 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ, ստանում է 10 374 ձայն կամ քվեների 85.25%-ը։

Ծաղկաձոր համայնքում ընտրությանը մասնակցած 2936 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ, ստանում է շուրջ 2484 ձայն կամ քվեների 84.6%-ը։

Գավառ համայնքում ընտրությանը մասնակից 12 761 քաղաքացիներից «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է 10 380 ձայն կամ քվեների 81.3%-ը:

Դիլիջան համայնքում ընտրությանը մասնակցած 6322 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ստանում է 4828 ձայն կամ քվեների 76.4%-ը։

Արթիկ համայնքում ընտրությանը մասնակցած 17 579 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է շուրջ 13 167 ձայն կամ քվեների 74.9%-ը։

Արաքս համայնքում ընտրությանը մասնակից 8727 քաղաքացիներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Ղազար Ղազարյանի գլխավորությամբ ստանում է 6259 ձայն կամ քվեների 71.7%-ը:

Մեղրի համայնքում ընտրությանը մասնակցած 4810 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ, ստանում է 3368 ձայն կամ քվեների 70%-ը։

Մարտունի համայնքում ընտրությանը մասնակցած 18 629 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Հովհաննես Հովեյանի գլխավորությամբ, ստանում է 12 597 ձայն կամ քվեների 67.6%-ը։

Եղեգնաձոր համայնքում ընտրությանը մասնակցած 15 429 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Հուսիկ Սահակյանի գլխավորությամբ, ստանում է 7378 ձայն կամ քվեների 47.8%-ը։

«Քաղաքացիական պայմանագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել