Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ես խնդիր տեսնում եմ, և առաջիկայում զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխություններ ենք նախաձեռնելու»․ Արփինե Սարգսյան

Հոկտեմբեր 26,2026 13:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հանցավորության աճին, զենքի շրջանառությանը և կադրային փոփոխություններին։

Հարցին, թե պաշտոնանկությունները լուծո՞ւմ են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության հարցերը, նախարարը պատասխանեց․ «Այնպես չէ, որ մենք տարբեր իրավիճակներում գնում ենք պաշտոնանկության, դրա համար պետք է լինեն հիմքեր։ Էրեբունիի դեպքի մասով ես ինքս տեսել եմ հիմք, եւ Էրեբունու բաժնի պետն ու բաժնի պետի տեղակալն ազատվել են զբաղեցրած պաշտոնից։ Բայց այնպես չէ, որ միշտ լուծումը լինում է պաշտոնանկությունը, բայց վստահաբար կան իրավիճակներ, երբ դա ուղղակի անհրաժեշտ է։ Եթե աշխատաոճի փոփոխություն չես նկատում, այստեղ ուղղակի պիտի գնաս կադրային փոփոխության, որովհետև այլ տարբերակ չկա»։

Միաժամանակ Արփինե Սարգսյանն ասաց, որ կադրային խնդիրներ ունեն, որովհետև այնպես չէ, որ ունեն կադրային պատրաստի այնպիսի բազա, որը միանգամից կարող է հավակնել ղեկավար պաշտոնի։ Բայց աշխատանք է տարվում այդ հարցը լուծելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ինչ վերաբերում է կրակոցների թվին և բովանդակությանը, դուք շատ լավ գիտեք, որ երբ խոսում եք կրակոցների մասին, դա կարող է լինել մարտական զենքից, ինչը վերջին ժամանակներում շատ ավելի սակավ է, կարող է լինել օդաճնշիչ ատրճանակով և այսպես շարունակ։ Ինչ վերաբերում է զենքի ազատ շրջանառությանը, այո, ես խնդիր տեսնում եմ դրա մեջ, և առաջիկայում զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում փոփոխություններ ենք նախաձեռնելու»,- հավելեց Արփինե Սարգսյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել